Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Love is not tourism

Love is not tourism
20.09.2020 | 13:30

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ շուտով կթույլատրի արտասահմանցիների մուտքը, որ պաշտոնապես ամուսնացած չեն, բայց միասին են: Կորոնավիրուսի պանդեմիայի սկզբից հարյուրավոր սիրահար զույգեր չեն կարողանում հանդիպել փակ սահմանների պատճառով: Դա սոցիալական ցանցերում միջազգային արշավի սկիզբ է դարձել՝ «Love is not tourism» նշանաբանով, որի մասնակիցները արդեն ամիսներով չեն կարողանում իրար հանդիպել: Կարանտինը հանելուց հետո Ֆրանսիան աստիճանաբար բացել էր սահմանները ԵՄ երկրների և մի քանի այլ պետությունների հետ, բայց արտասահմանցիների մեծ մասի մուտքը երկիր արգելված է: Եթե ընտանիքի անդամները կարող են օգտվել հայրենիք վերադարձի գործընթացից, հանդիպելու իրենց հարազատներին Ֆրանսիայում, գրանցված ամուսնություն չունեցող զույգերի համար դա հնարավոր չէ: Օգոստոսի կեսերից Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ սկսում է ընդունել ընկերոջը կամ ընկերուհուն միանալու դիմումները: Բայց մուտքի թույլտվության գործընթացի դժվարանում է, որովհետև առանց ամուսնության պաշտոնական գրանցման, դժվար է ապացուցել, որ «քաղաքացիական ամուսնությունը՚ ֆիկտիվ չէ: France-Presse-ը գրել է, որ նախարարությանը պետք է ներկայացնել երկարատև ծանոթության ապացույցներ կամ Ֆրանսիա նախորդ այցերի փաստաթղթեր: Մուտքի առաջին թույլտվությունները կտրվեն արդեն հաջորդ շաբաթ՝ ասել են France-Presse-ին ԱԳՆ-ից:
RFI


Հ.Գ. Իսկապես Փարիզը սիրո քաղաք է, և ֆրանսիացիները հասկանում են սիրո գինը: Բայց սիրո պատճառով կորոնավիրուսի թվերը Ֆրանսիայում, ցավոք, չեն նվազում: Եվրոպայում պտտվում է երկրորդ ալիքը: Իսկ մենք նորից բացել ենք Փարիզի հետ օդային հաղորդակցությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8790

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ